12 05 2024

Երևանում ծառերը տապալվել են` վնասելով ավտոմեքենաներ և էլեկտրական լարեր

Երևանում ծառերը տապալվել են` վնասելով ավտոմեքենաներ և էլեկտրական լարեր

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, ծառը կոտրվել ու տապալվել է՝ մասամբ փակելով ճանապարհը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման պատճառով վնասվել են էլեկտրական լարերը:

Փրկրարաները մասնատել են ծառը ու հեռացրել անվտանգ վայր:

 Կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվել՝ այս անգամ Երվանդ Քոչար փողոցից: Հաղորդվել է, որ թիվ 13 շենքի մոտ ծառը կոտրվել ու ընկել է կայանված ավտոբուսի վրա:

Ըստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկան:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ